Կոլումբիայում ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչները սկսել են վերահսկել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման ապստամբների զինաթափման գործընթացը: Այս մասին Նյու Յորքում լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

Ակնկալվում է, որ գործընթացը երեք ամիս կտեւի եւ կավարտվի մայիսի 29-ին՝ կառավարության եւ ապստամբների միջեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 180 օր անց:

450 միջազգային դիտորդներ կհետեւեն եւ կգրանցեն զենքը: Զինաթափման գործընթացը տեղի կունենա Կոլումբիայի տարածքում, 26 հատուկ գոտիներում: