Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսին:
ՀՀԿ կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը եւ Ռուբեն Թադեւոսյանը:
Ողջունելով հյուրերին ՀՀԿ կենտրոնակայանում, Ս.Նիկոյանը շեշտեց . «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին եւ կառավարությանը Հայաստանում ժողովրդավարական ինստիտոտների հետրողական զարգացման եւ կայացման գործում դրսեւորված աջակցության համար: Հատկապես՝ նոր Ընտրական Օրենսգրքին համապատասխան գալիք խորհրդարանական ընտրությունների առավել պատշաճ եւ լիարժեք կազմակերպման համար»:
Ինչպես նշեց Ա.Աշոտյանը. «Հանրապետականը խիստ կարեւորում է ընտրությունների օրինական ընթացքը՝ բոլոր քաղաքացիների համար ազատ կամաարտահայտման նպաստավոր պայմանների ստեղծումը, ընտրությունների մրցակցային բնույթը եւ արդարությունը: Որպես իշխանական ուժ, մենք արժեւորում ենք ոչ միայն արդյունքը, այլեւ ընտրական գործընթացների որակը: Ժողովրդավարությունը մեր երկրի ռազմավարական խորությունն է եւ պետականության ներուժը ապահովող կարեւորագույն գործոններից մեկը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք անկողմնակալ եւ հավասար վերաբերմունք գործընթացի մասնակից բոլոր ուժերի նկատմամբ»:
«Ուրախությամբ սկսում եմ հանդիպումների շարքը քաղաքական կուսակցությունների ու դաշինքների հետ, որոնք առաջադրված են առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այսընտրությունները Հայաստանի խաղաղ ապագայի եւ ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի շարունակական զարգացման համարառանցքային են: Միջազգային հանրությունը, այդ թվում՝Միացյալ Նահանգների կառավարությունը համակ ուշադրությամբ հետեւում են ընտրություններիանցկացմանը՝ այն ինչ տեղի կունենա տեղամասերում քվեարկության օրը, եւ այն ինչ կլինի տեղամասերից դուրս ու մինչ քվեարկությունը: Ես խրախուսում եմ բոլոր մասնակից ուժերին վարել լուրջ ու խնդիրներին միտված ընտրարշավ. Հայաստանում ժողովուրդն արժանի է դրան», – իր խոսքում ընգծեց դեսպան Ռ.Միլսը:
Կողմերը քննարկեցին նաեւ գալիք ընտրություններին նախապատրաստան ընթացքը, քարոզարշավի կազմակերպման առանձնահատկությունները, մի շարք այլ հարցեր:



























