ՌԴ Պետական դումայի  նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մարտի 3-ին, ժամանել է Երեւան:

Հայաստանի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է  Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Ազգային ժողովի  պատվիրակություն:

Ավանդույթի համաձայն Ազգային ժողովի փոխնախագահը  ՌԴ Պետական Դումայի նախագահին նվիրեց  ‹‹Անմոռուկ››: