Հայաստանը Եվրոպային պետք է որպես հնարավորություն օգտագործի։ Մարտի 3–ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը։
Նրա խոսքով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից բացի, Հայաստանում եւ ոչ մի այլ քաղաքական ուժ չի կարծում, որ երկրի զարգացումը հնարավոր է Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս։ «Մենք կարծում ենք, որ դա հնարավոր է միայն ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու պարագայում։ Շատերն ասում են, որ Եվրոպան փլուզվում է, բայց մենք չենք կարծում, որ Հայաստանը պետք է Բուլղարիա դառնա։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է Եվրամիության հետ ամենասերտ համագործակցությունը որպես հնարավորություն օգտագործի»,– ընդգծեց Քոքոբելյանը։




























