Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը մեկնաբանել է ադրբեջանցի գրականագետ Մեթի Օսմանօղլուի խոսքը, որ յուրաքանչյուր թուրքի պարտքն է գոնե մեկ հայի սպանելը:

«Սա պարզապես սպանության սադրանք է, եթե ոչ ցեղասպանության»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Օսմանօղլուն կիսվել է արցախցի գրող Լեւոն Ադյանի հետ ադրբեջանցի գրականագետ Աբաս Աբդուլայի երկխոսության վերաբերյալ հիշողություններով:

«Հիշում եմ Լեւոնի երկխոսությունը Աբաս Աբդուլայի հետ, որը Լեւոնին ասաց՝ յուրաքանչյուր թուրքի պարտքն է գոնե մեկ հայի սպանելը: Լեւոն, արի ես էլ քեզ սպանեմ»,- ասել է Օսմանօղլուն: