ԱՄՆ կոնգրեսի սենատի կոմիտեի՝ զինված ուժերի գծով նախագահ Ջոն Մակքեյնը հայտարարել է Ռուսաստանի եւ  Wikileaks կազմակերպության միջեւ «ակնհայտ կապի» մասին, հաղորդում է Washington Examiner-ը:

«Ես չեմ կարող դա պնդել, բայց ակնհայտ է, որ  Wikileaks-ը կապված է եղել Ռուսաստանի հետ», -  ասել է  սենատորը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան կապ ունի կազմակերպության կողմից ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու հետ:

Ի պաշտպանություն իր դիրքորոշման՝ հանրապետականը բերել է այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից եւ Wikileaks-ի ինֆորմատոր Էդվարդ Սնոուդենն այժմ բնակվումէ  Ռուսաստանում:

Մեկնաբանելով լրագրողների ենթադրությունները Wikileaks -ի հրապարակումների վերաբերյալ Ռուսաստանի հետ կապված՝ Մակքեյնը հայտարարել է. «Ո՛չ, իհարկե, ո՛չ:Դա արել է իր տան նկուղում ներքանզգեստով նստած ինչ-որ մեկը՝ ծխախոտ ծխելով»:

Նախօրեին Wikileaks-ը հրապարակել է ավելի քան 7,8 հազար փաստաթուղթ՝ Կիբերհետախուզության ցանցի ներքին կենտրոնից, որը գտնվում է Լենգլիում՝ ԿՀՎ շտաբ գրասենյակում: