Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը հայտնել է, որ Փակ Կըն Հեի նկատմամբ իմպիչմենտի վերաբերյալ որոշման մասին կհայտարարի մարտի 10-ին, հաղորդում է Associated Press-ը.
Եթե դատարանը մերժի նախագահին իմպիչմենտի նախաձեռնությունը, ապա Փակ Կըն Հեն կրկին կկարողանա զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը: Իսկ եթե հաստատի, Հարավային կորեայում 60 օրվա ընթացքում նախագահական ընտրություններ պետք է տեղի ունենան:
Երկրի խորհրդարանը Պակ Կըն Հեի նկատմամբ իմպիչմենտի օգտին քվեարկել է նախորդ տարվա դեկտեմբերին:



























