Եթե վարչապետն ուզի, ատոմակայանի համար մանկապարտեզներն ու մշակույթի տունը տաքացնելը խնդիր չի լինի։ Այս մասին այսօր՝ մարտի 8–ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ–ական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե հանդիպումն ընթանում է շատ ցուրտ սենյակում։

«Եթե մեր վարչապետն ուզի, ատոմակայանի համար սա տաքացնելը զրո ա։ Ատոմակայանն ուրիշ կառույց ա, քաղաքապետարանն՝ ուրիշ, վերեւից էլ չեն ասում, քաղաքապետն առանձին պետություն ա, ատոմակայանի տերն էլ՝ իր ա համար, իրար հետ որ ընկերություն անեին, հարցը կլուծվեր, բայց էնի հարուստ ա, էսի քյասիբ, տեսե՞լ ես, որ հարուստը քյասիբի հետ ընկերություն անի, եթե բանակի ընկերներ չեն»,– ասաց Սեյրան Սարոյանը։

Նշենք, որ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ հանդիպելու ընտրողների հետ։ Նրան ուղեկցում է Սեյրան Սարոյանը։