Մարտի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է, որ «ՈՒԱԶ»-ը բախվել է իր դիմացից երթեւեկող «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:

Կատարվում է քննություն: