Նյու Ռոշելի քոլեջի գիտնականների կարծիքով՝ մեղքի զգացողությունը խորացնում է մնացյալ ապրումները: «Եթե միայն ես նրան ավելի շուտ բժշկի տանեի: Եթե ես կարողանայի նրան ստիպել թողնել ծխելը: Եթե ես ավելի համբերատար լինեի նրան խնամելիս»: Նման արտահայտությունները բոլորին են հայտնի:

Ըստ Planet-today-ի՝ մեղքի զգացողությունը մարդուն ավելի շատ տառապանք է պատճառում: Բացասական զգացողություններից այն ամենատարածվածն է:

Հետազոտության ընթացքում մասնագետները մեղքի մի քանի տեսակ են առանձնացրել: Մեղքի զգացողություն առաջացնող իրավիճակի ինքնուրույն (կամ կողմնակի անձանց մասնակցությամբ) վերլուծությունը կարող է օգնել ազատվել դրանից, քանի որ դա օգնում է պարզել, որ ապրումների պատճառ չկա կամ գրեթե չկա:

Որոշ դեպքերում կարելի է ինչ-որ բան անել, որը թույլ կտա թեթեւացնել մեղքը, սակայն լավագույն տարբերակը մեղքի զգացողություն առաջացնող իրադրության հանդեպ վերաբերմունքի վերանայումն է: