Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոում պայթյուն է որոտացել, պատճառները դեռեւս հայտնիչեն: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Գործակալության տվյալներով՝ պայթյունից հետո հրաձգություն է սկսվել:
Goobjoog News կայքն էլ հաղորդում է, որ պայթյունը որոտացել է Wehliye հյուրանոցի մուտքի մոտ: Նախնական տվյալներով՝ երեք մարդ է տուժել:
Սոմալիում է գտնվում «Աշ Շաբաբ» ծայրահեղական իսլամական խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդա»-ի հետ:




























