Բելառուսում սկսվել են բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված լրագրողների դատաքննությունները, հաղորդում է բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը:
Անցած հանգստյան օրերին Բելառուսի մի շարք քաղաքներում «ձրիակերների մասին դեկրետի» դեմ բողոքի ցույցեր են անցկացվել, որի ժամանակ մի քանի պարբերականների լրագրողներ են ձերբակալվել:
«Օրշում սկսվել են կիրակի ձերբակալված «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Գալինա Աբակունչիկի եւ ազատ լրագրող Եկատիրինա Անդրեեվայի վարչական գործերի քննությունը»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Լրագրողները մեղադրվում են ոստիկանների պահանջներին չենթարկվելու մեջ: Մինչեւ դատավարությունը նրանք մեկուսարանում են պահվել
Լրագրողների բելառուսական ասոցիացիայի տվյալներով՝ բողոքի ակցիայի ժամանակ, ընդհանուր առմամբ, 19 լրագրող եւ բլոգեր է ձերբակալվել: Նրանց մեծ մասին մի քանի ժամ անց ազատ են արձակել:




























