Քալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը հերքել է Սենատի ընտրություններում առաջադրվելու մտադրությունը, գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով դերասանի ֆեյսբուքյան էջի գրառումը:

Նա նշել է, որ իր ուշադրությունը կկենտրոնացնի այն քաղաքական բարեփոխումների վրա, որոնց վերաբերյալ դրական արձագանք է եղել Քալիֆորնիայում:

«Ես զգացված եմ, որ այդքան մարդիկ են դիմել ինձ՝ Սենատի ընտրություններին մասնակցելու հարցով, բայց հիմա իմ խնդիրն է Վաշինգտոնին խելքի բերել՝ ընտրական օկրուգների սահմանների հետ կապված բարեփոխումների իրականացման ճանապարհով, ինչը մենք անցկացրել ենք Քալիֆորնիայում»,- գրել է Շվարցենեգերը:

Հանրապետականները նշել են, որ եթե դերասանը, այնուամենայնիվ, որոշի մասնակցել ընտրություններին, նրա մրցակիցը կդառնա դեմոկրատ Դայեն Ֆայնսթայնը: