Հունգարիայի Ազգային ժողովը (խորհրդարան) Բուդապեշտում լիագումար նիստի ժամանակ չի կարողացել Յանոշ Ադերին ընտրել պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար: Ադերին կողմ է քվեարկել ընդամենը 131 պատգամավոր: Վերընտրվելու համար անհրաժեշտ էր ձայների երկու երրորդը՝ 199 պատգամավորներից 133-ի ձայնը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Խորհրդարանի խոսնակ Լասլո Քյովերը հայտարարել է երկրոր փուլի անցկացման մասին, որտեղ հաղթնանակի համար թեկնածուներից մեկին ձայների մեծամասնությունն է անհրաժեշտ:
Պետության նախագահի պաշտոնի համար ընտրություններին երկու թեկնածու է մասնակցում՝ իշխող FIDES կուսակցությունից գործող նախագահ Յանոշ Ադերը եւ ձախակողմյան ընդդիմությունից՝ նախկին օմբուդսմեն Լասլո Մայտենյնին:




























