Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտյեն տարօրինակ ոչինչ չի տեսնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներում։
Մարտի 14–ին տեղի ունեցած մամուլի ասւոլիսի ժամանակ՝ ի պատասխան լրագողի՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչի հետ հանդիպման մանրամասնությունները ճշտելու փորձի՝ դեսպանը հաստատել է հանդիպման մասին տեղեկատվությունն ու հավելել, որ հանդիպել է ոչ միայն նրա հետ։
Ինչպես հստակեցրել է դիվանագետը՝ նման հանդիպումները կապված են քաղաքական իրադրության հետ (ապրիլի 2–ին ՀՀ–ում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան–խմբ)։ Դեսպանն ընդգծել է, որ հանդիպել է նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ «Որպես դեսպան՝ ես չեմ կարող հետաքրքված չլինել երկրի հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներում։ Դա նորմալ է։ Նման հանդիպումների ընթացքում ընդամենը կարծիքների փոխանակում է տեղի ունենում։ Ընդամենը», - նշել է դեսպանը։




























