Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Ֆիկրետ Գոջիի որդին՝ Յալչին Գոջաեւը, որի մարմինը մի քանի օր էին գտել, սպանվել էր։ haqqin.az -ի փոխանցմամբ երեք մարդ ծեծելով սպանել են Յալչինին։

Այս փաստով քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 120 հոդվածով։ Անցկացված օպերատիվ որոնողական միջոցառումների ընթացքում ձերբակալվել են Ռուսլան Մամեդովը, Էլնուր Նախմեդովը ու Պարվիզ Հուսեյնովը։ Հայտնում են, որ նրանց ու Յալչին Գոջաեւի միջեւ վեճ է բռնկվել, որից հետո նրանք ծեծելով սպանել են նրան։