Քննչական կոմիտեն ստուգումներ է անցկացնում՝ Նոր Մոսկվայում տղամարդու զոհվելու հետ կապված։ Նրա մարմինը՝ բարձրությունից ընկնելուն բնորոշ վնասվածքներով, հայտնաբերել են երեքշաբթի օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ըստ իրավապահ աղբյուրներում գտնվող տեղեկատվության՝ խոսքը «Ֆրանցուզ» մականունով քրեական հեղինակության մասին է։

 «Բարձրությունից ընկնելուն բնորոշ վնասվածքներով տղամարդու մարմինը հայտնաբերվել է  բնակելի տան շքամուտքի քիվին։ Տեղում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, փաստի առթիվ ստուգումներ են տեղի ունենում», -հայտնել է ՌԴ պետական անվտանգության վարչության պետի ավագ օգնական Յուլիա Իվանովան։

Աղբյուրի խոսքով՝ զոհվածը երկար ժամանակ հաշվառված էր հոգեկան–նյարդաբանական դիսպանսերում եւ մի քանի անգամ դադարեցրել է դեղորայքային բուժումը։