Մոսկվայի Տվերսոյ դատարանը կալանքի տակ է թողել քրեական հեղինակություն Զախարիա Կալաշովին, որը հայտնի է նաեւ որպես Շակրո Մոլոդոյ, հայտնում է Lenta–ն։
Շակրո Մոլոդոյի կալանքը երկարացվել է երեք ամսով՝ մինչեւ հունիսի 15-ը։ Նրա հետ միասին կալանքի տակ են մնալու Elements ռեստորանի տիրուհուց 8 մլն ռուբլի շորթելու մասին գործով երեք ֆիգուրանտները։
Մարտի 2-ին մոսկովյան ՔԿ ներկայացուցիչ Յուլիա Իվանովան հայտնել էր այն մասին, որ դատարան է ուղարկվել քրեական գործ երեք ոստիկանների մասին, որոնք չեն կանխել փոխհրաձգությունը ռեստորանի մոտ։
Ռոչդելսկայա փողոցի վրա տեղի ունեցած միջադեպը հանգեցրել է մի շարք աղմկահարույց ձերբակալությունների, այդ թվում օրենքով գող Զախարիա Կալաշովի ձերբակալությանը, որը հայտնի է որպես Շակրո Մոլոդոյ։ Նրան բացի ամենայնից առաջադրվել է մեղադրանք հանցավոր միություն կազմակերպելու մեջ։ Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։




























