Չորեքշաբթի օրը Նիդեռլանդներում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում։ Ըստ փորձագետների՝ քվեարկությունը կդառնա քաղաքացիների ազգային զգացմունքների ստուգումը եւ ցույց կտա, թե արդյո՞ք ամրապնդվում է պոպուլիզմը, հաղորդում է BBC–ն։
Խորհրդարանում 150 տեղի համար 28 կուսակցություն է պայքարում, սակայն գլխավոր պայքարը կծավալվի երկու կուսկացությունների միջեւ։ Հաղթանակի են հավակնում աջակողմյան լիբերլաների՝ «Ժողովրդական կուսակցություն՝ ազատության եւ ժողովրդավարության համար», որը գործող վարչապետ Մարկ Ռյութեի կուսակցությունն է եւ ծայրահեղ աջակողմյան Գերթ Վիլդերսի «Ազատության կուսակցությունը», որը դեմ է ներգաղթին եւ իսլամին։
Նշենք, որ երկրում ընտրությունները տեղի են ունենում Նիդեռլանդների եւ Թուրքիայ միջեւ ծավալված դիվանագիտական սկանդալի ֆոնին։




























