Վենեսուելայի ընդդիմադիր ազգային ասամբլեան երեքշաբթի օրը երկրում մարդասիրական ճգնաժամի մասին բանաձեւ է ընդունել, ինչպես նաեւ հաստատել պարենի մատակարարման խնդիրները հետաքննող հանձնաժողովի ստեղծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Խորհրդարանի ղեկավար Խուլիո Բորխեսի խոսքով՝ կառավարությունը փորձում է թաքցնել իրական աղետալի դրությունը։
«Տրամաբանական կլիներ, որ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեր մարդասիրական ոլորտում, բայց այն փորձում է թաքցնել ճշմարտությունն ու ավերել արտադրությունը»,— Բորխեսի խոսքը մեջբերում է Nacional պորտալը։
Ազգային ասամբլեայի ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանն իշխանություններից պահանջում է հատուկ մարդասիրական ալիք բացել, որով երկիր կարող է հասնել օտարերկրյա օգնությունը՝ Վենեսուելայում աղքատության ու քաղցի խնդիրները լուծելու նպատակով։




























