Հարավային Կորեայում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան մայիսի 9-ին՝ համաձայն չորեքշաբթի երկրի պետխորհրդի ընդունած որոշման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընտրությունները տեղի կունենան նախագահ Պակ Կըն Հեի իմփիչմենթի հետ կապված՝ երկրում խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով։
Հարավային Կորեայի կառավարության որոշումը YTN հեռուստաալիքի ուղիղ եթերով հայտարարել է վարչակազմի գործերով նախարար Հոն Յուն Սիկը։
Երկրի նախագահի պաշտոնի համար ըստ հարցումների հեռանկարային թեկնածու է համարվում Դեմոկրատական կուսակցության նախկին առաջոնորդ Մուն Չժե Ինը։




























