«Թուրքական հոսք»–ի՝ ծովային հատվածի շահագործման անցնելուց հետո «Գազպրոմը» կդադարեցնի Թուրքիա գազի մատակարարումները Ռումինիայով եւ Բուլղարիայով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջկառավարական համաձայնագրում, հաղորդում է  Gazeta–ն։

«Կողմերը ելնում են նրանից, որ ռուսական գազը, որը Թուրքիա է մտնում թուրք-բուլղարական սահմանից, գազատարի ծովային հատվածի («Թուրքական հոսքի» առաջին ճյուղը) շահագործումից հետո կմատակարարվի հենց այդ ծովային հատվածով»,-ասված է փաստաթղթում:

Սակայն «Թուրքական հոսք»–ի՝ ծովային հատվածի շահագործման անցնելուց ի վեր Բուլղարիայի տարածքով Թուրքիա մատակարարվող գազի վերաբերյալ պայմանագրերում պետք է փոփոխություններ սահմանել՝ հանձնման ու տեխնիկական պայմանների կետերով, ասվում է միջկառավարական համաձայնագրում։