Միակ փաստաթուղթը, որը քննարկվել է Աստանայում հանդիպման ժամանակ, վերաբերվում է Պալմիրայի ականազերծմանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին՝ ըստ Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների, հաղորդում է «ՏԱՍՍ»–ը։

«Գործնականում պաշտոնապես ոչ մի փաստաթուղթ չի սահմանվել։ Ուղղակի գաղափարներ կան, որոնք հնչել են որոշ հարցերի շուրջ»,–նշել է Ջաֆարին։ «Մենք չենք քննարկել այս փատաթղթերից որեւէ մեկը, բացի մեկից, որը վերաբերում է պատմական Պալմիրա քաղաքի ականազերծմանը», - ասել է Սիրիայի մշտական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ «Սիրիայի պատվիրակությունը ներկայացրել է փաստաթղթի վերաբերյալ իր տեսությունը։ Այդ պատճառով էլ, ինչպես մենք պատկերացնում ենք, հաջորդ քայլը կդառնա Ռուսաստանի եւ մյուս կողմերի հետ քննարկումը, այդ թվում՝ երաշխավոր երկրների հետ»,–հավելել է Ջաֆարին։