Հոլանդիա– Թուրքիա լարվածության համատեքստում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետին հրահանգել է գործընթաց սկսել չեղարկելու  Ռոթերդամի հետ եղբայր քաղաք լինելը։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե նման մարդկանց հետ հնարավոր չէ եղբայր լինել։ Էրդողանը շեշտել է, թե հրահանգել է Ստամբուլի քաղաքապետին դադարեցնել Ռոթերդամի հետ եղբայր քաղաք լինելը։