Չինաստանը բավարար եւ արդարացի հիմքեր ունի հանդես գալու Հարավային Կորեայում ամերիկյան ՀՀՊ THAAD համակարգի տեղակայման դեմ, որի ընդգրկման ոլորտը կարող է տարածվել Չինաստանի տարածքի զգալի մասի վրա: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
Չինական կողմը ըմբռնումով է մոտենում սեփական անվտանգության վերաբերյալ Հարավային Կորեայի մտահոգությանը, սակայն, ըստ Հուա Չունյինի, խնդիրն այն է, որ THAAD-ը խախտում է տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունը, որն ամենեւին Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության օգտին չէ եւ կարող է Հարավային Կորեային էլ ավելի վտանգավոր վիճակում դնել:
Նա հիշեղցրել է, որ THAAD համակարգերը զինված են ավելի քան 2000 կմ հեռավորությամբ հայտնաբերման ռադարներով, այսինքն՝ կարող են թիրախը հայտնաբերել Կորեական թերակղզու սահմաններից շատ հեռու: Դրանց ընդգրկման ոլորը հասնում է մինչեւ Ասիայի խորքերը՝ ներառյալ Չինաստանի տարածքի զգալի մասը:




























