«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ապօրինի զենք պահելու համար մեղադրվող Արմեն Միքայելյանը այսօր՝ մարտի 17-ին, դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի աշտպան Երվանդ Վարոսյանից:
Դատարանի որոշմամբ փոփոխվել է նաեւ Արմեն Միքայելյանի խափանման միջոց գրավը, նա կալանավորվել է:
Հիմնադիր խորհրդարանի անդամ, ապօրինի զենք պահելու համար մեղադրվող Արմեն Միքայելյանի գործով մեղադրող դատախազը նրա համար պահանջել էր 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:
Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր 2016թ. հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):
20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:



























