«Ոտքի Ֆրանսիա» կուսակցության նախագահ Նիկոլյա Դյուպոն-Էնյանը, որը մասնակցում է Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարին, Օռլիի օդանավակայանում է եղել, երբ անհայտ անձը հարձակվել է զինվորական պարեկախմբի վրա։ Քաղաքական գործիչը այդ մասին գրել է իր Twitter էջում։
«Դեպի Տուլուզա իմ չվերթը հետաձգվել է։ Օռլիի օդանավակայանը տարհանվում է»,- գրել էր նա։
Ավելի ուշ նա դժգոհել էր օդանավակայանի անվտանգության կազմակերպումից։ «Օդանավակայանում անվտանգության ծառայությոնից ոչ ոք չկա, ուղեւորները մենակ են։ Ոչ մի տեղեկություն էլ չկա»,- գրել է ր Դյուպոն-Էնյենը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին անհայտ անձը փորձել էր օդանավակայանի շենքը հսկող զինվորականներից մեկից զենք խլել։ Զինվորականը տեղում կրակել ու սպանել էր նրան։ Այլ տուժածներ չկան։




























