Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է, որ երկրի խորհրդարանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո կվերականգնի մահապատիժը, հայտնում է Agence France-Presse–ը։
«Նահատակների, մեր հերոսների ընտանիքները չպետք է անհանգստանան։ Ես հավատում եմ, որ աստծո կամքով ապրիլի 16-ից հետո խորհրդարանը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ մահապատժի մասին մեր պահանջը կատարելու համար»,- մեջբերում է գոծակալությունը Էրդողանի խոսքը։ Նախագահը հավելել է, որ «առանց տարակուսանքի» կհաստատի օրենքը։
Անցած տարվա հուլիսի 16-ին տեղի ունեցած պետհեղաշրջման փորձից հետո հասարակայնության մի մասը սկսել է կոչ անել վերականգնել մահապատիժը Թուրքիայում։




























