Երեւանի շենքերից մեկի 3-րդ հարկի պատշգամբից մարտի 7-ին ընկած տղամարդու վիճակն արդեն լավ է, նա ապաքինվում է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդասենյակ. «Վիճակը կայունացել է, բազմաթիվ կոտրվածքներ ունի, ժամանակ է պետք, որ առողջանա»:

Նշենք, որ շենքի 3-րդ հարկից ընկած  տղամարդն ունի ողնաշարի, կոնքի կոտրվածքներ եւ թոքերի սալջարդ, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 20/2 շենքի 3-րդ հարկի բնակիչը պատշգամբում գործ անելիս անզգուշությամբ ընկել է: Հարեւանների խոսքով՝ դեպքի պահին նա  տանը մենակ չի եղել, այլ կնոջ եւ երեխաների հետ: Նրան առաջինն օգնության են հասել շենքի մոտակայքում գտնվող հարեւանները եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց: