Ախուրյան համայնքում, այսօր՝ մարտի 22-ին, «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զ. Սարգսյանը Ախուրյան համայնքում հանդիպման ժամանակ պատմել է, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն իրեն ազատել է վարչապետի պաշտոնից Հոկտեմբերի 27–ի գործով առաջընթացը կասեցնելու համար։
Արամ Սարգսյանը նշեց, որ եղած վարչապետների մեջ ինքը միակն է, ում ազատել են աշխատանքից. «Ես դիմում չեմ գրել: Ինձ նույնիսկ խնդրել են, ասել են՝ դիմում գրի, ի՞նչ ես ուզում, քո ցեմենտի գործարանը քեզ ենք տալիս, գնա աշխատի, հանգիստ նստի, վայելի: Ես ասել եմ՝ այդպես չի լինի, ես մնալու եմ, ես էս հարցը պիտի պարզեմ: Մարդը տեսավ, որ այդ գործում առաջընթաց կա, դրեց, հանեց: Ես վարչապետ եմ նշանակվել Հոկտեմբերի 27-ից հետո, երբ ոչ մեկ ոչ մեկին չէր հավատում»,– ասաց Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000թթ։


























