Երուսաղեմում բացվել է 200 տարում առաջին վերականգնումից հետո Քրիստոսի Հարության տաճարի կենտրոնում գտնվող ժամատունը՝ Կուվուկլիան, որի տակ է անմիջաբար քողարկված Տիրոջ գերեզմանի քարանձավը: Այստեղ է գտնվում բոլոր քրիստոնյաների կողմից առանձնահատուկ երկրպագվող սալաքարը, որի տակ է գտնվում Հիսուս Քրիստոսի թաղման տեղը: 4-րդ դարից սկսած ամեն տարի Մեծ Շաբաթ օրը ժամատուն են տանում Բարեհաճո կրակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ժամատան բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել մարտի 22-ին, մասնակցել են Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլ 3-րդը, հատուկ Երուսաղեմ ժամանած Պոլսի ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարթուղիմեոս 1-ինը եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Երուսաղեմում Ռուսական հոգեւոր առաքելության եւ քրիստոնեական այլ դավանանքների ներկայացուցիչներ:

Քրիստոսի Հարության տաճարի մուտքը արարողության ժամանակ սահմանափակվել է, բայց հանդիսավոր պատարագից անմիջապես հետո մի քանի հարյուր ուխտավորների, որոնք կուտակվել էին Երուսաղեմի Հին քաղաքի փողոցներում, թույլ են տվել ներս մտնել: