Արցախյան հակամարտության գոտում խաղաղության հաստատումը շատ կարեւոր ու ցավալի հարց է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համար։ Այս մասին մարտի 22-ին հայտարարել է վերոնշյալ դաշինքից պատգամավորության թեկնածու Զոյա Թադեւոսյանը՝ Գեղարքունքի մարզի Գավառ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները կանգնած են Հայաստանի անկախության ակունքների մոտ։ Մենք այդ անկախությունը ձեռք ենք բերել մարդկային կյանքերի գնով, բայց նաեւ այնպիսի մտածողություն ենք ամրապնդել, որ այսօր խաղաղության պահպանումը շատ ավելի կարեւոր է։ Հավատացեք այն քաղաքական ուժին, որն այսօր քարոզում է խաղաղության օգտին, որը ձեզ խնդրում է առավել պատասխանատու մոտենալ հարցին, առանց որի լուծման մեր երկիրը զարգացման հեռանկարներ չունի», - նշել է Թադեւոսյանը։



























