«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը համաձայն չէ հնչող մեղադրանքների հետ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ինքը պաշտպանության նախարար էր, որոշ զինվորներ հակառակորդի հետ բահով են կռվել զինամթերքի բացակայության պատճառով։
Այսօր՝ մարտի 22-ին, Ագարակում ընտրողների հետ հանդիպմանը, Օհանյանն ասել է, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել պատերազմի ժամանակ։
«Հարյուր ու մի բան են ասում ապրիլյան օրերի մասին։ Ասում են՝ լապատկով են կռվել։ Հիմի զինվորի հետեւից կախված է նաեւ լապատկաւ։ Կարող է` ձեռնամարտի ժամանակ իր վրա կրակել են կամ ավտոմատը խլել են, լապատկեն էլ հանի, խփի: Դա նշանակում է, որ մենք բահերո՞վ ենք կռվել»,- ասել է Սեյրան Օհանյանը:


























