Հայաստանի ԿԸՀ-ն մարտի 22-ի արտահերթ նիստի ժամանակ ուժը կորցրած է ճանաչել կուսակցություններից ու դաշինքներից առաջադրված պատգամավորի 13 թեկնածուների գրանցումը։

News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ինքնաբացարկի մասին հայտարարությունների հիման վրա ուժը կորցրած է ճանաչվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արմեն Խեչոյանի (նախընտրական ցուցակի համապետական մասի 45-րդ համար), «Օհանյան – Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից Աշոտ Հակոբյանի (62-րդ համար), ՀՀԿ-ից Արտեմ Հայրապետյանի (160-րդ համար), «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Լուսինե Հaկոբյանի (19-րդ համար), Մանուշակ Բարսեղյանի (286-րդ համար), Ծովիկ Զաքարյանի (288-րդ համար) «Ելք» դաշինքից Լիլիկ Մարտիրոսյանի (110-րդ համար), Մուշեղ Միրզոյանի (61-րդ համար), Նարինե Թեւոնյանի (65-րդ համար), Կոնգրես-ՀԺԿ-ից Հովիկ Պառավյանի (85-րդ համար), Սոս Զազյանի (62-րդհամար), Վարդան ՀԱկոբյանի (99-րդ համար), Կոմկուսից Վահրամ Մաթեւոսյանի (134-րդ համար) գրանցումը։