Ընտրությունների արդյունքում երրորդ տեղը մեզ չի բավարարում: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցող, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը:
«Բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ են արվում, եւ այդ հարցումների արդյունքները նաեւ թերթերում են տպում, նաեւ տարածքում են, որ ընդհանուր առմամբ, Ազգային ժողով անցնում է երեք ուժ: Առաջինը Հանրապետականն է, երկրորդը՝ «Ծառուկյան» դաշինքն է, երրորդ տեղում «Ելք» դաշինքն է:
Նախ ասեմ, որ այդ սոցիոլոգիական հարցումներին չեմ հավատում, երկրորդ՝ մեզ երրորդ տեղը չի բավարարում»:




























