ՀՀԿ համապետական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր ուժ չի համարում:
«Ես կարծում եմ, որ ոչ, ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ: Գագիկ Ծառուկյանն էլ չի բացառել, որ ընտրություններից հետո կարող է կոալիցիա կազմել»,- այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով, ընտրություններին մասնակցող ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժը «Ելք» դաշինքն է, ընդդիմադիր են նաեւ ՀԱԿ-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը:
«Սկզբունքային դիրքերում «Ելքն» է կանգնած: Նրանց շատ հարցադրումների հետ համաձայն չեմ: Նույնիսկ նրանց մոտ ես ավելի շատ զգում եմ ցանկություն, քան այդ ցանկությունն իրականացնելու կարողություն: Նրանք էլ դա չեն թաքցնում: Ասում են, որ իրենք միավորված ընդդիմություն են և Ազգային ժողովում հավակնում են ընդդիմադիր սեկտորը գրավել, ոչ թե իշխանական: Դա նորմալ է»:




























