Անկարայում Ռուսաստանի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովին Թուրքիայի ԱԳՆ են կանչել ՝ սիրիական կարգավորման հետ կապված հարցեր քննարկելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյին Մյուֆթյուօղլուն հայտնել էր, որ Պանովին կանչել են ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են Անկարայի «լուրջ մտահոգության մասին» սիրիական տարածքից հրաձգության հետեւանքով թուրք զինվորի զոհվելու կապակցությամբ։

























