Այժմ ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է ոչ թե փոխել իշխանությունը, այլ լինել այդ համակարգում։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Խոսելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի մասին՝ քաղաքագետը նշել է, որ այժմ երկրում հուզական դիսկուրս է ընթանում, հատկապես՝ ապրիլից հետո եւ հատկապես՝ Արցախի շուրջ։ «Գրեթե բոլորը՝ առաջինը՝ հուզական, երկրորդ՝ միեւնույն կերպ։ Իմաստը բավականին պարզ է՝ դրանք տեսություններ չեն, այլ կարգախոսներ են։ Երկրում կան մարդիկ, որոնց դա դուր չի գալիս, նշված դաշտը կարելի է շահել։ Տեր-Պետրոսյանն այդ է անում՝ նա հանգիստ խոսում է, քննարկում երկրի խնդիրները, փաստարկներ բերում։ Նա մարդ է, ում ծրագիրը ոչ թե բացասական, այլ դրական է՝ այն իմաստով, որ ահա ուղղությունը՝ այդ ուղղությամբ էլ պետք է գործել», - ընդգծել է Իսկանդարյանը։
Ըստ քաղաքագետի՝ շատ հետաքրքիր է ներկայիս Լեւոն տեր-Պետրոսյանին համեմատել նախկինի հետ։ «Նա այլեւս չի խոսում թաթար-մոնղոլների մասին, քանի որ մի քանի տարի առաջ խնդիրն իշխանությունը փոխելն ու իշխանության գալն էր։ Այժմ նման խնդիր չի դրվում»։




























