«Ելք» դաշինքի վստահված անձանց քարոզարշավը խոչընդոտել են Երեւանի Խորենացի 47 հասցեում: Այս մասին այսօր` մարտի 28-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Ելք» դաշինքի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ինքն արդեն ահազանգել է ոստիկանություն. «Իմ վստահված անձանց, ովքեր քարոզչություն են իրականացնում Երեւանի Խորենացի փողոցում 10-15 հոգանոց խումբ է մոտեցել եւ զգուշացրել են, որ այլեւս Էրեբունիում քարոզչություն չիրականացնեն, որովհետեւ դա իրենց «հայաթն» է: Ես ահազանգել եմ ոստիկանություն, եւ ես էլ Երեւան վերադառնալուց հետո անպայման կայցելեմ Խորենացի 47»:
Նրա խոսքով` Էրեբունիի այդ տարածքում պարբերաբար պատռել են իրենց դաշինքի պաստառները, եւ կատարվածը ոստիկանության անգործության հետեւանք է։ Երեւանի վերադառնալուց Փաշինյանը մտադիր է այցելել այդ տարածք եւ կրկնակի քարոզչություն իրականացնել: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այժմ Սյունիքի մարզում է։




























