«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի խնդիրն է վերականգնել իշխանության նկատմամբ հայ ժողովրդի հավատը: Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք գնում ենք միասին, դեպի ավետյաց երկիր, ապրիլը նշանավորվելու է ապօրինի իշխանության ավարտով»,- ասել է նա
«Մեր խնդիրն է վերականգնել իշխանության նկատմամբ հայ ժողովրդի հավատը, վստահությունը՝ վերադարձնելով ձեզ գողացված հաղթանակները, սահմանադրական իրավունքները, հայրենի ընդերքները եւ ազգային շահը»,- նշել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, իրենք մի հոգու ճակատ չեն: «Մենք մի հոգու ճակատ չենք, մենք ձեր ծառաներն ենք, հաշվետու ձեր առաջ: Եթե պետք եղավ հերթական ընտրակեղծիքից հետո դիմադրության օջախներ ստեղծելով առնելու ենք հայ ժողովրդի իրավունքի կոպիտ հերթական խախտման դեմը: Մենք ռազմավարական վերանայում ենք կատարելու հայությանը վերաբերող բոլոր ասպարեզներով, քննության առնելով բոլոր պայմանագրերը, օրենքները, որոնք հակասում են մեր ազգային շահին»,- նշել է նա:
Ըստ Հովհաննիսյանի, եթե առաջինը չէ, ապա երկրորդ տեղն են գրավելու, իսկ առաջինը ՀՀԿ-ն չի լինելու:




























