Ողեւորուհին դատի է տվել չինական China Eastern Airlines ավիաընկերությանը ու պահանջել 200 հազար դոլար փոխհատուցում իր գլխին ընկած ճամպրուկի համար, հայտնում է News.com.au–ն։

Սիդնեյի 37-ամյա բնակչուհի Քալիսֆենա Եգորովայի խոսքով՝ գլխին ընկած ճամպրուկի պատճառով ինքը ուղեղի ցնցում ու վզի վնասվածք է ստացել։

Դրանից հետո Եգորովան սկսել է տառապել գլխացավերից, դեպրեսիաներից  ու այլ առողջական խնդիրներից։

Դեպքը տեղի էր ունեցել 2016-ի մարտին Պեկինի օդանավակայանում՝ Սիդնեյ ուղեւորվելուց առաջ։ Ուղեւորուհու խոսքով ինքը նստած էր իր տեղում, երբ մեկ այլ ուղեւոր, որը փորձում էր ծանր ճամպրուկը տեղավորել ուղեբեռի դարակի մեջ, պատահաբար այն գցել է ուղիղ Եգորովայի գլխին։

«Ինձ համար դա շոկ էր։ Շատ ցավոտ էր»,- հիշում է ավստրալուհին։ Նա դիմել է բորտուղեկցորդուհիներին, որ իրեն սառույց տան՝ գլխին դնելու համար։ Սակայն ոչ բորտուղեկցորդուհիները , ոչ ուղեւորները անգելեն չէին հասկանում։ Ի վերջո Եգորովային հաջողվել է սառույց ստանալ։