Ընտրեք այն թիմին, որը տեղյակ է մեր ժողովրդի դարդ ու ցավից: Այս մասին այսօր` մարտի 31-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ամփոփիչ հավաքում ասել է Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով` ժողովուրդը պետք է քվեարկի այն քաղաքական ուժի օգտին, որը երբեք չի խուսափել պատասխանատվությունից. «Ապրիլի 2-ը շատ կարեւոր օր է մեր երկրի անվտանգության, մեր երկրի առաջընթացի համար: Վստահեք այն քաղաքական ուժին, որը ունի հստակ ծրագիր, իրատեսական ծրագիր, ընտրեք այն թիմին, ով ունի մեծ փորձություն, աշխատասիրություն, բանիմաց է: Այն թիմին, որը տեղյակ է մեր ժողովրդի դարդ ու ցավից, մեր երկրի խնդիրներից եւ անելիքներից: Այն քաղաքական ուժին, որը երբեւիցե չի խուսափել պատասխանատվությունից: Միասին կառուցենք մեր երկրի ապագան, առաջ դեպի առաջընթաց եւ անվտանգություն»:


























