«Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 31-ին, նախընտրական քարոզարշավի վերջին օրը, Երեւանի կենտրոնական փողոցներում բուկլետներ է բաժանել քաղաքացիներին: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում գտնվող կանգառներում կանգնած քաղաքացիներին բուկլետներ է բաժանել, բացի այդ բարձրացել եւ դրանք տվել է ավտոբուսների, երթուղային տաքսիների ուղեւորներին:

Քաղաքացիները ցանկություն են հայտնել սելֆի անել պատգամավորի հետ, վերջինը չի մերժել նրանց: