Թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի թեկնածու Ահմեդ Ռեյիզը կոշտ պատասխան է տվել Իսրայելի նախկին արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվնիին։ Այս մասին հայտնում է թուրքական Haberler կայքէջը։
Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնին հայտարարել էր, որ քրդերը իրենց ռազմավարական դաշնակիցներն են։ Դրան ի պատասխան թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի թեկնածու Ահմեդ Ռեյիզը պատասխանել է իսրայելցի նախարարին՝ այսպիսի հարց տալով. «Քրդերը ձեր պապերի՞ն են փրկել, որ քրդերին դարձնում եք ձեր ռազմավարական դաշնակիցները»:




























