Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»: Այդ մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում են զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին:


























