Քարոզարշավի ընթացքում չենք գնացել մեր ժողովրդին ականջ շոյելու ճանապարհով: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, մյուս ուժերի դիրքորոշումներն էլ կոռեկտ են համարում ընդհանուր առմամբ, բայց «մեկ-երկու դժբախտ բացառություններ եղան, դժբախտ իրենց համար»: «Անթույլատրելի է քաղաքական մրցապայքարի մեջ անձնական վիրավորանքները: Մի գործչի մասին եմ ուզում խոսել, նա շատ է խոսում մեր  մասին, մեր կուսակցության անդամների մասին: Այդ գործչի գործունեությունը գալիս է հիշեցնելու մի մարդու, որը վատ սովորություն ունի, նարկոման է, վերջին երկու տարիներին փորձում է նարկոմանիայից բուժվել, բայց էլի նստում է նույն ասեղի վրա: Այդ գործչի նյարդերը չդիմացան, եւ կրկին սկսեց զբաղվել քաղաքական լաչառությամբ»,- ասել է Շարմազանովը՝ սակայն որեւէ անուն չի հնչեցրել:

Դիտարկմանը, թե ընտրություններին մասնակցող մի քանի ուժեր խոստացել են ավելի շատ ներդրում բերել Հայաստան, քան ՀՀԿ-ն, շարմազանովը պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանը ասեց 15 մլրդ, կոմունիստները՝ 16-17 մլրդ, բագրատյանը՝ 22 մլրդ դոլար: Մենք իրատեսական խոստում ենք տվել՝ 3,2 մլրդ դոլարի: Մեր ծրագրերը ի տարբերություն գործընկերների, ոչ թե ցանկությունների ժանրից է, այլ իրատեսական են»։ Ավելին, Շարմազանովը նույնիսկ կարծում է, թե կոմունիստներն ավելի հեշտ հինգ տոկոսի արգելքը կհաղթահարեն, քան «Ծառուկյան» դաշինքը կհաղթի, առավել եւս, որ կոմունիստները 16-17 մլրդ դոլար խոստացել են հիգն տոոկսը հաղթահարելու դեպքում, իսկ Ծառուկյանը՝ միայն հաղթելու եւ կառավարություն կազմելու դեպքում: