Էլ Մինե նահանգում պեղումներ իրականացնող եգիպտացի հնագետները յուրօրինակ արտեֆակտ են հայտնաբերել, որը խոսում է հօգուտ Հին եգիպտական փարավոն Թութանհամոնի մահվան նոր տարբերակի, ով կառավարել է մ. թ. ա 1332-1323 թվականներին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Էլ Մինեի գտածոյով գիտնականները փաստացի ապացույց ունեցան Թութանհամոնի վախճանի այն տարբերակի մասին, որը մինչ օրս կասկածելի էր համարվում», - հայտարարել է նահանգի հնությունների բաժնի վարչության ներկայացուցիչ Աբդալլահ էլ-Հեմսը: Նա ասել է, որ հայտնաբերվել է Թութանհամոնի մերձավոր խորհրդական, անվտանգության ու արքայական ընտանիքի ներքին կարգուկանոնի համար պատասխանատուի անձի հուղարկավորման վայրը:
Նրա բազալտե սարկոֆագի մոտ գիտնականները լիբանանյան մայրուց պատրաստված արկղ են նկատել, որտեղ առանձին «սարք» է եղել` շատ նման ժամանակակից երկանվանի հեծանվին:
Սարկոֆագի վրա գրություններից մեկը վկայում է, որ այն մշակվել էր «տեղափոխությունն արագացնելու համար, ինչպես նաեւ հենց իր` պայծառափայլ փարավոնի եւ նրա կնոջ ու երեխաների ժամանցի ու վայելքի համար»:
Այժմ գրեթե հարյուր տոկոս վստահությամբ կարելի է ասել, որ Թութանհամոն փարավոնը մահացել է արյան վարակումից` ոտքը կոտրելու հետեւանքով: Պատճառը հին հեածնվից ընկնելն էր:



























