Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 3:40-ի դրությամբ ստացվել են 526 տեղամասերի տվյալները։ Մշակել են քվեների 15,1 տոկոսը։

Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 52,12 տոկոս.

«Ելք» դաշինք-5,93

«Ազատ դեմոկրատներ»-0,73

«Հայկական վերածնունդ»-3,57

«Ծառուկյան» դաշինք-25,98

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,47

Հանրապետական կուսակցություն-52,12

Կոմունիստական կուսակցություն-0,61

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,23

ՀՅ Դաշնակցություն-7,36

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։