Հայաստանի Վերահսկիչ պալատը ներկայումս իրականացնում է լայնածավալ ստուգումներ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հաղորդել է Վերահսկիչ Պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը:

Ընդ որում, նա հրաժարվեց ներկայացնել կոնկրետ տեղեկատվություն եւ տվյալներ հայտնաբերված խախտումների մասին:

«Ես դեռ չեմ կարող խոսել կոնկրետ փաստերի մասին, քանի դեռ ստուգումների մասին զեկույցը չհաստատվի  Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից»,-հավաստիացրեց Զաքարյանը:

Ընդ որում նա նշեց, որ տարեկան պետբյուջեից թոշակների եւ նպաստների վճարման համար 221 մլրդ դրամ է հատկացվում:  Վերահսկիչ պալատի տեղեկություններով,  հայտնաբերվել են այնպիսի դեպքեր, երբ մարդիկ, որոնց նպաստ չի հասնում, ստացել են նպաստներ:

Նշենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվութան համաձայն, Վերահսկիչ Պալատը Սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտում աղմկոտ խախտումներ է հայտնաբերել: Մասնավորապես սոցապ ծառայությունը թոշակներ է տվել մահացածներին, սակայն այդ գումարը գնացել է ոչ թե «այն աշխարհ», այլ կոնկրետ չինովնիկների գրպանները:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի խոսքով, այդ տեղեկատվությունը հիվանդագին երեւակայութան արդյունք է: Ընդ որում, նա ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է իր հրաժարականի մասին լուրերը: