«Մի քանի դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանը խանգարել է ԱՄՆ-ի ու Գերմանիայի քաղաքացու նշանակմանը Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր խորհրդականի պաշտոնում, գործի դնելով իր դիվանագիտական մկանները այդ տարածաշրջանում, որտեղ Մոսկվան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը,- գրում են Կոլում Լինչը ու Կավիտա Սուրանան Foreign Policy-ում։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերջերս որոշել էր Համաշխարհային պարենամթերային ծրագրի ավագ չինովնիկ, Քլինթոնի օրոք Սպիտակ տանը ՄԱԿ-ի  գործերով տնօրեն Ռիչարդ Ուիլքոքսին Լիբիայում իր հատուկ ներկայացուցիչը նշանակել։ Բայց մինչ պաշտոնական առաջարկ անելը՝ ռուս դիվանագետները մտահոգություն են հայտնել այդ պաշտոնում Ուիլքոքսի պիտանելիության կապակցությամբ։

«Պարզ չի, թե հատկապես ինչու է Ռուսաստանը առարկել Ուիլքոքսի թեկնածությանը,  ու ՄԱԿ –ում ռուսական առաքելությունը չի պատասխանել մեկնաբանելու խնդրանքին,- ասվում է հոդվածում,- Սակայն երկու աղբյուր, որոնք ծանոթ են տվյալ խնդրին, հավաստիացնում են, որ Մոսկվան ասել է, որ նա անհրաժեշտ փորձ չունի ու որ նրա փորձը բավարար չէ այդ պաշտոնի համար, որը առաջ զբաղեցնում էին միջազգային առաջատար դիվանագետներ, այդ թվում  Եգիպտոսում ու Իրաքում Գերմանիայի նախկին դեսպան Մարտին Կոբլերն  ու Բերնարդինո Լեոնը՝ իսպանացի դիվանագետ, որը խայտառակությամբ է հեռացել պաշտոնից։ Լիբիայում իշխանության բաշխման մասին բանակցությունների շրջանակում Լեոնը ԱՄԷ-ի հետ բանակցում էր շահավետ գործարքի մասին, որով նա պետք է ղեկավարեր այդ երկրի դիվանագիտական ակադեմիան»։

«Ամերիկացի դիվանագետները կարող են ընդամենը ենթադրություններ անել Ռուսաստանի վարքագծի պատճառների մասին,  մինչդեռ ՄԱԿ բարձրաստիճան չինովնիկը ենթադրում է, որ Ռուսաստանը հավանաբար առարկել է գլխավոր խորհրդականի  եւս մեկ թեկնածության դեմ, որը նրա կարծիքով չափազանց մոտ է ԱՄՆ-ին ու նրա արեւմտյան գործընկերներին», ասվում է հոդվածում

«Անկեղծ ասած, ռուսները մեզ հիշեցնում են, որ կարող են խոչընդոտել, եթե իրենց շահերը հաշվի չառնվեն» Լիբիայում, ասում է նախկին ամերիկացի չինավնիկը, որը հետեւել է Ուիլքոքսի աշխատանքին։ «Ու լավ թեկնածուն դրանից տուժել է»,նշել է նա։

«Կարեւոր է, որ այս քայլը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել իր դերակատարումը ապագա Լիբիայում,- ասվում է հոդվածում,- Եգիպտոսի ու ՄԱԷ-ի հետ միասին Ռուսաստանն աջակցել է Խալիֆ Խաֆթարին, որը դիմակայում է ՄԱԿ-ի կողմից աջակցություն ստացող ազգային համաձայնության կառավարությանը՝ վարչապետ Ֆայեզ աս- Սարաջի ղեկավարությամբ»։